Կառուցվում է Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը սնող 15 կմ երկարությամբ գազատարը: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
«2024 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 227 մլն դրամ է, որից ավելի քան 125 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:
Գազատարից կօգտվի 1041 տնային տնտեսություն»,- նշված է գրառման մեջ: