Հասարակություն

Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը վաղը փակ կլինի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։

Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։