Հասարակություն

Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներ կանցկացնի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.

«Ուրախ ենք Հայաստանում ընդունել սենատոր Սթիվ Դեյնզին` Մոնթանա նահանգից: Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման և ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու հարցերը»,-նշված է հաղորդագրության մեջ։