Հասարակություն

Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզները

Այսօր կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզները:

Մասնավորապես, էսքիզների թեմաները ներառում էին «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ, «Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի «Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով բացիկ, «Գրիգոր Շլդյանի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով բացիկ, «Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ, «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմային նվիրված նամականիշ, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ․ Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային նվիրված նամականիշ, «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված 4 նամականիշ և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ։

«Խորհրդի անդամների հետ միասին կիսվել ենք նմուշների վերաբերյալ դիտարկումներով և առաջարկներով, ներկայացված նմուշներից շատերն ընդունվել են, իսկ մի քանիսը ենթակա են փոփոխությունների»,- գրել է նախարարը։