Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն:
«Կենտրոնը լուրջ բարեփոխումների՝ պացիենտների հոսքերի կառավարման, տարածքների արդյունավետ օգտագործման, կազմակերպչական և ծառայությունների ծավալի ու շրջանակի փոփոխման կարիք ունի: Ուրախ եմ արձանագրել, որ բժշկական կենտրոնն ունի բավականին արհեստավարժ և զարգացմանը ձգտող բուժանձնակազմ, և վստահ եմ, որ նախանշված փոփոխությունների արդյունքում անհամեմատ բարելավում ենք ունենալու հասանելիության և որակի բարձրացման առումով:
Մի բան կարող եմ ասել` մեր պացիենտները սեր են և արժանի լավագույնին, ինչը ապահովելու ենք քայլ առ քայլ»։