Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ծանոթանալով օր-օրի բարելավվող պայմաններին` նախարարն ընգծել է, որ այս կենտրոնում պարբերաբար ավելանում են մատուցվող ծառայությունների քանակը, ինչը համահունչ է որդեգրած ռազմավարությանը. բուժծառայությունները պետք է տեղում հասանելի դառնան մարզաբնակ մեր քաղաքացիներին:
Լինելով բոլոր բաժանմունքներում` նախարարը բավարար է համարել բուժկենտրոնի զարգացման տեմպը: Այստեղ իրականացվելու է նաև կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը` պետական պատվերի շրջանակում: Մարզային բնակչության բուժծառայությունների համալիր սպասարկումը ապահովելու համար այս պահին քննարկվում է պոլիկլինիկայի նոր շենքի նախագիծը: