Հասարակություն

Բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով վարույթ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել «Մուրացան» ԲԿ-ում բժշկին ծեծելու դեպքի առթիվ։

«Մուրացան» ԲԿ-ում բժշկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Բժիշկը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ «Մուրացան» ԲԿ-ում 1.5 տարեկան երեխա էր մահացել, որից հետո հարազատները բռնություն էին գործադրել բժշկի նկատմամբ։