Հասարակություն

Արամ Ա-ն և Հունաստանի վարչապետը քննարկել են Հայաստանին վերաբերող հարցեր

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Աթենքում կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Հունաստանի վարչապետը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քննարկել են նաև Հայաստանին վերաբերող հարցեր։