Հասարակություն

Քննարկվել են Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։

Նախարարը կարևորել է Դըվինազի հետ հանդիպումը հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։

Կողմերն անդրադարձել են ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից արդեն իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել երկու երկրների դեսպաններին իրենց գնահատելի ներդրումն ունենալու համար։ Կողմերը շուտով Գորիսում կրկին հանդիպելու հույս են հայտնել։