Հասարակություն

«Եկեղեցիները չուլանացված են․ ինչքա՞ն կարելի է սրբությունից խոսել ու ոտնատակ տալ». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եկեղեցիները չուլանացված են․ ինչքա՞ն կարելի է սրբությունից խոսել ու ոտնատակ տալ». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել կոթողացման տրամաբանությունից։

«Ինչը մեզ համար կոթող է, ինչը տաճար է, դիմացը պետք է գրենք՝ տաճար, ինչի դիմաց գրված չէ տաճար, պետք է գրված չլինի տաճար»,-ասել է նա։

Վարչապետն անդրադարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին. «Այն, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում, քայքայվում էր, մենք էսքան միլիարդներ ենք դնում, չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվել»։

Նա նշել է, թե հարյուրավոր ընտանիքներ գնում, Դուբայում հարսանիք են անում, վերադառնում. «Իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգը աշխատել, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները, ծառայություն մատուցողները հավելյալ գումար աշխատեն, հավելյալ հարկ վճարեն, հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, ասում են՝ չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»։

Նրա խոսքով, նույնկերպ վերաբերվում են նաև եկեղեցիներին. «Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ՝ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնու՞մ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ոչ պետական ապրանք ունի, այնտեղ կտեսնես՝ ավելացած մետաղ, պարկով ցեմենտ...»։

Ըստ նրա, մարդը մտնում է եկեղեցի՝ հոգևոր հաղորդակցության․ «Բայց մտնում ես, տեսնում՝ այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, ինչ-որ մեկի կոշիկները, մեկը կռավատ է բերել, դրել։ ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, հարգելի ներկաներ։ Ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական