Կառավարության որոշմամբ, կմիավորվեն «Թոքաբանության ազգային կենտրոնն» ու «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»։
Ըստ հիմնավորումների, որոշման արդյունքում հնարավոր կլինի վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի բուժման արդյունավետություն բարձրացմանը: Ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։
Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի թվում, այն ներկայացրել է առողջապահության նախարարությունը։