Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ավշարի նախկին համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Կոմիտեից։
«Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։