Կառավարությունը քննարկում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի առաջարկվում է պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին ու հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ։ Իսկ ստացված գումարները կուղղվեն պետբյուջե։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գումարը, միևնույն է, պետբյուջեով է տրամադրվելու, իսկ սա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, կառավարումն ավելի տեսանելի և արդյունավետ դարձնելու համար։ Վարչապետի հարցին, թե կառավարության շենքն է՞լ են վարձակալությամբ վերցնելու, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դրական պատասխան տվեց. «Բոլոր գույքերը, որ ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին կամ պետական մասնակցությամբ ՓԲԸ-ներն են պատկանում, այո։ Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող մոդելով պետական մարմինների և կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանա, իսկ վարձավճարները կֆինանսավորվեն պետբյուջեի կողմից»։