ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սահմանին ադրբեջանական կրակոցներին։ Նա նշել է, թե նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, նաև՝ Ադրբեջանից պարզաբանում են ուզել կատարվածի առնչությամբ։
«Պարզաբանում ենք ուզել, պատասխանը՝ հրաժարվել են, որ իրենք են եղել»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։