Ըստ վարչապետ Փաշինյանի՝ ոչ մի բան անվճար չէ, իսկ ինչն անվճար է, արժեք չունի․
«Ցանկացած բանի համար կա վճար. ուղիղ է այդ վճարը, թե անուղղակի, երկրորդ հարց է։ Բայց ամեն ինչի համար պետք է վճարել։ Ո՞վ է վճարում՝ ուրիշ խնդիր է»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, պետական գույքի նկատմամբ որոշ ընկալում կա. «Պետական գույք՝ դե, պետական գույք է, տվեք, տեսնենք՝ ինչ ենք անում»։ Ըստ նրա, ցանկացած պետական գույք պետք է գնանշվի.
«Մենք էլ պետք է հասկանանք՝ որն ինչ արժի։ Ամեն ինչն արժեք ունի։ Այն, որ մենք էս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի։ Մեկ ժամ այս աթոռի վրա նստելը գին ունի և այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, ինչ-որ պահի աթոռը կկոտրվի, ու չենք կարողանա օգտագործել»,- ասել է նա։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ մի շարք պետական կազմակերպություններ մասնավոր հատվածից են վարձակալում, և դեռ պարզ չէ՝ այդ գինը լավ է, թե ոչ։