Հասարակություն

Միջազգային փորձը Հայաստան բերելը մեզ համար կարևոր է․ Ավանեսյան

Միջազգային փորձը Հայաստան բերելը մեզ համար կարևոր է․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը:

Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր օրակարգում էր այդ հիվանդության հաղթահարման համար նոր դեղորայքների գրանցումը, կիրառումը, բուժման գործելակարգերի լրամշակումը, փորձի փոխանակման հնարավորությունները:

Նշեմ, որ էպիլեպսիայի վիրահատական բարդ միջամտությունները երեխաների շրջանում պետությունն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում, մեծահասկաների դեպքում` մասնակի փոխհատուցմամբ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական