Հասարակություն

«Ժամանակ է եղել՝ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեխան ծնողի սեփականությունը չէ. արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն առանձնահատուկ են, և դրա մեջ կան բազմաթիվ նրբություններ․

«Մեզնում ընկալում կա՝ չձևակերպվող կամ ձևակերպվող, որ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, որ դրանք միայն մեզ մոտ են, այնտեղ լրիվ այլասերված են ևն։ Ես նորություն ունեմ, սիրելի ժողովուրդ․ էդպես չէ։ Այնքան այդպես չէ, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա՝ որքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հիմնված բռնության կուլտուրայի վրա»։

Ըստ նրա՝ որքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաներն, ունեն շատ իրավունքներ. 

«Մեր պատկերացումները ավանդույթների և նահապետականության մասին պետք է ճշգրտել։ Ասենք, ըստ նահապետականության, մի երդիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք է ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ ամեն բան լավ էր, այլ՝ աղքատության արտահայտություն էր։ Մենք դա ենք ուզում սրբագործել»։ 

Նա նշել է, որ մարդիկ տուն չեն ունեցել, դրա համար են մի քանի ընտանիքով նույն տանն ապրել. 

«Ժամանակ է եղել՝ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է»։

Նա հարցրել է՝ ինչո՞ւ հասուն մարդը պետք է իր ծնողի հետ ապրի. «Կամ ինչու՞ չի կարող, եթե ուզում է ապրել»։ Ըստ նրա՝ մարդկանց պետք է ազատ թողնել ընտրության հարցում։