Հասարակություն

Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ։

«Մասնակցել եմ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորել եմ խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել արժեքավոր նվերներով»։