Հասարակություն

Ավտովթարից տուժել է 12 անձ. Ավանեսյանը՝ տուժածների վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է.

«Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:

27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից...»։