Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրել է դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի ստեղծման նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«STEAM (ԳՏՃԱՄ-Գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) կրթական միջավայրը կմիավորի տեխնոլոգիական կրթությունը, գիտությունը, արվեստը և ձեռներեցությունը՝ պատրաստելով ապագայի նորարարներին։
Կենտրոնը կունենա բնական գիտությունների, ծրագրային և ապարատային ճարտարագիտության, արհեստանոցների ու արվեստանոցների լաբորատորիաներ ու թվային սենյակներ: Այն ոչ միայն կրթական նշանակություն ունի, այլև կարող է Երևանը դիրքավորել որպես բարձր տեխնոլոգիական և մարդկային ներուժի առաջնորդության հանգույց»,- գրել է քաղաքապետը։