Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Ողջունելով «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երևան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գաբրիելա Ստանեցկան ընդգծել է թե՛ խորհրդարանական մակարդակում և թե՛ մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր: