ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը էկոնոմիկայի փոխնախարարին խնդրեց ներկայացնել այն ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ երկրում ցեմենտ արտադրողները դառնալու են մրցունակ․
«Ես ինչ հիշում եմ, ամեն անգամ այս տուրքի հարցով մեխանիկական կառավարում ենք անում, որպեսզի տեղական արտադրողը հնարավորություն ունենա շարունակել իր գործունեությունը»,- ասաց Վարդանյանը։
Փոխնախարարը նշեց. միայն այս անգամ է, որ առաջարկվում է բարձրացնել ցեմենտի ներկրկման տուրքը.
«Տուրքի օրենքի հետ կապված․ 1 անգամ 2021թ․ դրվել է տուրք, որից հետո միայն իջեցվել է, և այս անգամ է միայն բարձրացվում։ Այսինքն, ամեն անգամ բարձրացնել, իջեցնել չի լինում։ Դա ընդամենը շուկայի համահարթեցման և մրցակցային բարենպաստ ու արդար պայմաններ ստեղծելու համար է»,- նշեց փոխնախարարը։
Վերջինս հայտնեց, որ ճանապարհային քարտեզի վերաբերյալ տեղեկանք կկազմեն և կներկայացնեն։