Հասարակություն

«Հրազդան ցեմենտը» սնանկացման եզրին է. Թորոսյանը առաջարկ արեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հրազդան ցեմենտը» սնանկացման եզրին է. Թորոսյանը առաջարկ արեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաշվի առնելով Հրազդանի ցեմենտի գործարանի ռազմավարական դերը՝ արդյո՞ք Կառավարությունը որևէ պլան ունի՝ փրկել ընկերությունը. ԱԺ-ում էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 

«Մեր վարած քաղաքականության պատճառով խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ։ Գիտեմ, որ կա սնանկացման գործընթաց, որը հերթականն է վերջին տասնամյակների ընթացքում»,- նշեց Թորոսյանը։ 

Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործընթացը Կառավարության ուշադրության կենտրոնում է. 

«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ են եղել սեփականատերերի հետ, այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես հարցը լուծել»,- նշեց Զաքարյանը։ 

Թորոսյանն առաջարկեց դիտարկել «Հրազդան ցեմենտի» առողջացման ծրագրում Կառավարության մասնաբաժնի տարբերակը՝ հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը  նմանատիպ մեծ ռազմավարական օբյեկտների հետ, այդ թվում՝ հանքարդյունաբերական։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական