Հասարակություն

«ՔՊ վարչությունում կանանց քվոտան ավելացել է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հայտնել է, որ ՔՊ վարչությունում կանանց քվոտան բարձրացրվել է։ 

«Մրցավազքը դեռ պաշտոնապես չի սկսվել։ Գործընկերներն ակտիվ են, ավելի շատ են ակտիվանալու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու․ նորմալ է։ Վստահ եմ՝ շատ նոր մարդիկ կլինեն»,- ասել է Սիմոնյանը։ 

Նա ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը պետք է ավելի շատ լինի վարչությունում։