Հասարակություն

ՆԳ փոխնախարարն անդրադարձել է Մխչյանի դպրոցում թմրանյութ տարածելու դեպքին

Դպրոցներում թմրանյութերի տարածման կանխարգելմանն ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում. ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան ասել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«Պատկան ծառայությունները, որոնք պետք է այդ երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացնեն հսկողություն և տարբեր միջոցառումներ, ոստիկանության տիրույթում են. դա համայնքային ոստիկանության գործառույթի մեջ է տեղավորվում։ Իրականացվում են աշխատանքներ։ Որ այս ուղղությամբ կատարելագործվելու տեղ կա, դա ևս ընդունում եմ, և այս ուղղությամբ ՆԳՆ-ն լուծումների է գնում, այդ թվում՝ հստակ ռազմավարություններ ընդունելով և կանխարգելիչ միջոցառումներ նախատեսելով»,- նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։