Ծաղկաձորում վթարի ենթարկված կվադրոցիկլի վարորդը կալանավորվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
Վարորդը եղել է սթափ վիճակում։ Նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալուն։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ծաղկաձորում կվադրոցիկլ է վթարի ենթարկվել։ Մեքենայի մեջ եղել են վերջին զանգը նշող դպրոցականներ։ Նրանցից 2-ը զոհվել են, 2-ը հոսպիտալացվել։