Հասարակություն

2022-24թթ․ ՀՀ-ում հայտնաբերվել է ԱՊՀ-ում հետախուզվող 700 անձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025թ. փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ-ում բոլոր պետությունների կողմից հետախուզում հայտարարված է շուրջ 160 հազար անձի նկատմամբ, 2024թ. ընթացքում ՀՀ ՆԳՆ կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել շուրջ 1200 անձի նկատմամբ,- հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ 

2023թ. հետախուզում է հայտարարվել 867, 2022թ․՝ շուրջ 1400 անձի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանն ինտենսիվ համագործակցում է երկրի տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման հարցում. «2022-24թթ․ ընթացքում ՆԳՆ կողմից հայտնաբերվել է շուրջ 700 անձ ու փոխանցվել ԱՊՀ անդամ պետություններին»,- ասել է նա։