Հասարակություն

Բախվել են շտապօգնության մեքենան ու «Range Rover»-ը

Այսօր Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. Radar Armenia-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից։ 

«Մայիսի 27-ին քննչական կոմիտեից տեղեկանք է ստացվել, որ ժամը 03․30-ի սահմաներում Երևանի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են «Ռենջ Ռովեր» և Երևան «Շտապօգնություն» ՓԲԸ-ի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտայի» վարորդն ու երկու  ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախաձեռնվել է  քրեական վարույթ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։