«Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ»,- Radar Armenia-ին հայտնեցին կոմիտեից։
«Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից»,- հայտնեցին նախաքննական մարմնից։