Հասարակություն

Պետական գնումներում կաթնամթերք կկարողանան մատակարարել վաճառք ունեցող ընկերությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական գնումներում կաթնամթերք կկարողանան մատակարարել վաճառք ունեցող ընկերությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական գնումներում կաթնամթերք կկարողանան մատակարարել այն ընկերությունները, որոնք շուկայում որոշակի վաճառքի ծավալ ունեն. Ազգային ժողովում ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

«Տրամաբանությունը հետևյալն է. եթե դուք արտադրում եք լավ ապրանք, նշանակում է այդ ապրանքը հաստատ պետք է առևտրային ցանցում կամ խանութում վաճառվի։ Բիզնեսները, որոնք ստեղծված են միայն պետական գնումներում մատակարարումներ անելու համար, դրանք չեն կարող բիզնես լինել․ բիզնեսի տրամաբանությունը դա չի հուշում»,- նշել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը մոտ օրերս արդեն իրավական ակտի տեսք կստանա։ 

Գևորգյանի խոսքով՝ այս փոփոխության առիթ է դարձել Երևանի քաղաքապետարանի դիմումը, ըստ որի՝ մանկապարտեզներում կաթնամթերքի գնումները հանգեցնում են անբարեխիղճ մրցակցության։ 

«Մենք հայտնաբերել ենք ոչ խելամիտ գներով կարագ ու պանիր»,- նշել է Գևորգյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական