Երևանում կացնով հարձակման են ենթարկվել շտապօգնության բժիշկները. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին առողջապահության նախարարությունից։
Այլ մանրամասներ նախարարությունից չհայտնեցին։
ՆԳՆ-ից էլ Radar Armenia-ին հայտնեցին. «Մայիսի 26-ին ժամը 22․10-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 10-րդ բարակ, որտեղ անհայտ քաղաքացին կացինով հարձակվել է խմբի վրա։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած խումբը պարզել է, որ շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ բնակիչներից մեկը գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է շտապօգնության բժիշկին պատմել թե ինչպես է կոտրել նշված տան սանհանգույցը և այդ ժամանակ միջանցքից վերցրել է կացինը և անկանոն շարժումներ անելով նետել նրա ուղղությամբ։
Բժշկից ընդունվել է հաղորդում։
Տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին։
Նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»։