ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, առավել ևս 2023 թ. սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ կենտրոնի հիմնանորոգումը արդեն ընթացքի մեջ է: Մի քանի նկարով կիսվեմ, թե ինչ վիրահատարան ենք ունենալու: Ի դեպ՝ սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել, մեծ մասամբ` բարեգործական հիմնադրամի աջակցությամբ»,- գրել է նա: