Հասարակություն

Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է անձրև և կարկուտ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։