Հասարակություն

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով կալանավորվածներից մեկը պաշտոնյա է

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրանք առաջադրված 2 անձի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Radar Armenia-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է։