Հասարակություն

Դիտարկվում է Hard talks-ը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը

Դիտարկվում է Hard talks-ը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում այսօր երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ։

Քննարկվել է ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը՝ հատկապես շեշտադրելով տրանսպորտի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությունը։ Կարևորվել է հատկապես ՄԱԿ ԵՏՀ-ի հետ տրանսպորտային և ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Քննարկվել են կարևոր հանքանյութերի, հանքարդյունաբերության թվայնացման, ընդերքօգտագործման սոցիալական և բնապահպանական բաղադրիչի ապահովման հետ կապված հարցեր։ Մոլչանն առաջարկել է դիտարկել Հայաստանում ՄԱԿ ԵՏՀ-ի համար ավանդույթ դարձած Hard talks-ի անցկացումը էներգետիկայի թեմայով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը վերը նշված ուղղություններով, ինչպես նաև դիտարկել էներգետիկայի թեմայով Hard talks-ը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական