Հասարակություն

Կվադրոցիկլի վթարից տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է

Կոտայքի Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլի վթարից տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է. Radar Armenia-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Տուժածներից մեկը նույն օրը դուրս է գրվել, մյուսը վիրահատվել է, վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց դեռևս կմնա հսկողության տակ»,- հայտնեցին նախարարությունից։