Հասարակություն

Բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա տուժած

Մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում Mercedes մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող HIGER մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։