Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում ոստիկանության մեքենայի մեջ քրեական ենթամշակույթի բարքեր քարոզող երգ է լսվում՝ «Доля воровская»։ Տեսանյութը քննարկումների առարկա է դարձել համացանցում։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ, որտեղից հայտնեցին, որ դեպքը ուսումնասիրել են.
«Տեսանյութը նկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել Tiktok հարթակում։ Նա հայտնաբերվել է, ինչից հետո հեռացրել է տեսանյութը։
Կոչ ենք անում չմանիպուլացնել և արարքը չվերագրել ոստիկանության ծառայողներին»,- նշել են ՆԳՆ-ից։