Հասարակություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 27-ի երեկոյան, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։