Հասարակություն

Երևանի Կարմիր կամուրջը վերածնվում է

Արդեն ավարտական փուլում են Երևանի ամենահին կամուրջի՝ Կարմիր կամուրջի վերականգնման աշխատանքները։ Այս պատմական շինությունը, որը դարեր շարունակ եղել է մեր քաղաքի ճանապարհային կարևոր հանգույցներից մեկը, շուտով նոր շնչով կբացվի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև։

Վերականգնումը նպատակ ունի պահպանել կամրջի պատմական տեսքը՝ միաժամանակ ապահովելով դրա անվտանգությունն ու օգտագործման հնարավորությունները։

Շատ շուտով Կարմիր կամուրջը կրկին կդառնա մեր քաղաքի հպարտություններից մեկը՝ իր արժանի տեղը զբաղեցնելով Երևանի պատմամշակութային քարտեզում, հայտնում են Զարգացման և ներդրումային ծրագրերից։