Հասարակություն

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։

Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական