Հասարակություն

Հրդեհի ահազանգ՝ Նոր Խարբերդ գյուղում

Մայիսի 24-ին, ժամը 20:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում. առկա է գազի արտահոսք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։15-ին, մարվել՝ 21։25-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տարածքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը՝ մասամբ։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։