Հասարակություն

Քառանիվի վարորդին կալանավորելու միջնորդություն է նախապատրաստվում

Ծաղկաձորում տեղի ունեցած ցավալի վթարի գործով ներկայում քառանիվի վարորդին կալանավորելու միջնորդություն է նախապատրաստվում։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է։ 

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել էին։