Հասարակություն

Քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ 1 անձ ձերբակալվել է

Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով)։ 

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել էին։