Հասարակություն

Հրդեհ՝ Վանաձորում․ այրվել է ավտոմեքենա

Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած Opel մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։11-ին։ Այրվել են ավտոմեքենան և հարակից խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 քմ)։