Հասարակություն

«Իրականացվել է կատարակտի 13294 վիրահատություն». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Շարունակում եմ ներկայացնել Ձեր կողմից վճարված հարկերի շնորհիվ իրականացված պետական այն ծրագրերը, որոնց միջոցով կյանքեր են փրկվում և կյանքի որակ է փոխվում:

65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց 75 տոկոսն ունի այս կամ այն տիպի կատարակտ, իսկ 75 տարեկանից բարձրների մոտ այս հիվանդության տարածվածությունը կազմում է 90 տոկոս:

Տեսողության վերականգնման շնորհիվ` ավագ սերնդի մեր քաղաքացիները պահպանում են աշխատունակությունը և լիարժեք ապրելու հնարավորությունը:

Ծրագրի ներդրումից` 2018 թվականից ի վեր, (ոսպնյակի տրամադրումով) կատարակտի էքստրակցիայի պետական պատվերով ծառայություն է մատուցվել 43.709 դեպքով, հատկացվել է 9 մլրդ 60 մլն դրամ:

2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի ապրիլ իրականացվել է 13294 վիրահատություն, հատկացվել է մոտ 2,8 մլրդ դրամ»: