Հասարակություն

Օմանից զբոսաշրջիկների թիվն աճել է, Սաուդյան Արաբիայից ու Բահրեյնից՝ նվազել

Օմանից զբոսաշրջիկների թիվն աճել է, Սաուդյան Արաբիայից ու Բահրեյնից՝ նվազել

Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում որոշեց վերացնել մուտքի վիզայի պահանջը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար։ Այս քայլը հիմնավորվեց զբոսաշրջությունը խթանելու ցանկությամբ։ 

Radar Armenia-ն ներկայացնում է, թե նախորդ տարիներին որքան զբոսաշրջիկ է եկել այդ երկրներից։

Այսպես, 2024 թվականին Օմանից Հայաստան է եկել 2235 զբոսաշրջիկ՝ 2023 թվականին եկած 1264-ի փոխարեն։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում Օմանից ժամանել է 481 զբոսաշրջիկ։

Թվերը ցույց են տալիս, որ Օմանից ժամանած զբոսաշրջիկների թիվը 2024-ին զգալի աճ է արձանագրել՝ 76%, սակայն այս տարվա առաջին եռամսյակում արդեն նկատվում է 15% անկում նախորդ տարվա համեմատ։ 

Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվն, ընդհակառակն, կտրուկ նվազել է՝ 2023թ․ 1997-ից հասնելով 600-ի։ Նվազումը 70%-ով է։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում Սաուդյան Արաբիայից եկել է 97 զբոսաշրջիկ՝ 3,2%-ով ավել նախորդ տարվա ցուցանիշից։ 

Նվազում կա նաև Բահրեյնի դեպքում։ Բահրեյնից Հայաստան է եկել 153 զբոսաշրջիկ՝ 2023-ի 166-ի փոխարեն։ Այստեղ նվազում կա շուրջ 7,8%-ով։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում Բահրեյնից եկել է 45 զբոսաշրջիկ՝ 75%-ով ավել։ 

Ա.Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական