Հասարակություն

Դավթաշենում բանվորն ընկել է 12-րդ հարկից և մահացել

Մայիսի 23-ին Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանած ստիկանները տեղում պարզել են, որ նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Մ.-ն, ով տեղում մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող նոր կառուցվող այդ շենքում՝ որպես բանվոր։