Այսօր Տավուշի մարզում՝ Բերդ-Նավուր ավտոճանապարհին, ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ երկու մետր բարձրությունից բախվել է բնակելի տան պատին և ընկել տվյալ տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա։
ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել Բերդի բժշկական կենտրոնից։ Ըստ տեղեկության՝ շտապօգնության խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ արձանագրվել է 1959 թվականին ծնված Արմեն Օհանյանի մահը։