Հասարակություն

Վարդան Ղուկասյանը պատմել է իր դեմ իրականացված մահափորձի մասին

2007թ․ իմ դեմ մահափորձ կատարողների գործը մինչև չբացահայտվի, միանշանակ, վտանգն իմ կողքը միշտ կանգնած է․ հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով իր անվտանգության վերաբերյալ հարցին։ 

Լրագրողի հիշեցմանը, որ ՔՊ խմբակցության պատգամավորները վերջերս Ազգային ժողովում բարձրացրել են իր անվտանգության հարցը, Ղուկասյանը պատասխանեց․ 

«Իրենք ինչի՞ են բարձրացրել, ապրի Վահագնը (նկատի ունի պատգամավոր Վահագն Ալեքսանյանին-խմբ․), վերջապես մի ճիշտ բան է անում։ Ես չեմ լսել, ճիշտն ասած, եթե հեգնանքով է ասել, հեգնանքով կպատասխանեմ, իսկ եթե ասել է ի սրտե, շատ ճիշտ է արել, լավ է արել։ 2007 թվականին իմ դեմ մահափորձ կատարողների գործը մինչև չբացահայտվի, 4 սպանված հզոր տղերքի գործը չբացահայտվի, իմ և փոխքաղաքապետի նկատմամբ այդ մարդասպանությունը չբացահայտվի, միանշանակ, վտանգը կողքս կանգնած է, քո՛ կողքն է կանգնած․ իրենք մեզ լսում են»,- ասել է Ղուկասյանը լրագրողին։